ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
«Առաջիկա սեպտեմբերից 10 տոկոսով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում կլինի, որն ի դեպ շատ վաղուց չեր եղել, անգամ տարիներ շարունակ, և կառավարությունը տնտեսական աճին զուգընթաց ծրագրեր կմշակի աշխատավարձի հետագա բարձրացման վերաբերյալ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը ասել է, որ ըստ էության, աշխատավարձերի բարձրացում տեղի են ունեցել մի քանի խմբերում, և որպես նորություն նշել է, որ առաջիկայում կներդրվեն նոր մեխանիզմներ ուսուցիչներին հավելյալ ֆինանսական հնարավորություններ ապահովելու համար, որպես օրինակ հիշատակելով արդեն իսկ հայտարարված «Ուսուցիչ» նախագիծը:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև ԵՊՀ-ի հանդեպ պետության վերաբերմունքին, 100 ամյակին վերաբերող հարցերին, ինչպես մայր բուհի ռեկտորի հնարավոր թեկնածուին:
Հաղորդման ընթացքում քննարկվել է նաև կրթական ոլորտին առընչվող մի շարք կարևորագույն հարցեր ևս, այդ թվում խոսվել է նոր դասագրքերից, դրանցում առկա փոփոխություններից և համակարգում սպասվող հնարավոր նորամուծություններից:
Մանրամասները՝ տեսանյութում: