Վանաձորում հրդեհից այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

․

«911» ծառայությանն օգոստոսի 21-ին՝ ժամը 12:16-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի մոտակայքում՝ «Կամակատար» մատուռին հարակից սարալանջին, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 13:42-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ և մեկ փայտե էլեկտրական սյուն՝ մասնակի:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news