Հայաստանում սիբիրյան խոցի հաստատված արդեն 8 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 22, 24News

սիբիրյան խոց

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր հաստատված 8 դեպք։

Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։

Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news