Երբ պահը կլինի Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու, դա կլինի. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ագ

«ԱՄՆ-ի հետ ունենք բավականին ակտիվ հարաբերություններ։ Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է»,-այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանագներ կայանալիք այցին։

«Միացյալ Նահանագները յուրահատուկ համակարգ է՝ բարդ կառուցվածքով, և երբ պահը կլինի Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու, դա կլինի։  Դա օրակարգում կա, սխալ են ասում, որ այդ հանդիպումները կազմակերպել չի հաջողվում», - ասել է նա։