Մովսես գյուղի «Յոլկուտ» հանդամասում 13 հա տարածք է այրվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ-ում օգոստոսի 21-ին՝ ժամը 16:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի խմբի 3 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մովսես գյուղի «Յոլկուտ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 18:26-ին:

Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ: