Հանքի աշխատանքը չպետք է ազդեցություն ունենա ո՛չ հողի, ո՛չ ջրի, ո՛չ օդի մաքրության վրա

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի բազմաբնակարան շենքերում շրջում է տուն առ տուն՝ փորձելով բնակիչներից ճշտել՝ կո՞ղմ են Ամուլսարի հանքի շահագործմանը։
Բնակիչներից մեկը, պատասխանելով վարչապետի այն հարցին, թե ի՞նչ է կարծում հանքի շահագործման մասին, ասել է, որ հարցին խիստ բացասաբար է վերաբերում։

1

«Ջերմուկը պետք է մնա Ջերմուկ, մնա որպես հանգստարան։ Չեմ կարծում, որ առողջարանային քաղաքի կողքին պետք է հանք շահագործվի», - ասել է Ջերմուկի բնակչուհին։

Վարչապետին իր բնակարան է հրավիրել ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած և Ջերմուկում հաստատված Գոհար Հունանյանը։ Զրույցի ընթացքում նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ չէր ցանկանա բնակվել ապականված բնությամբ քաղաքում։

1

«Շատ ընկերներ ունեմ, որոնք ուզում են իմ օրինակին հետևել, հույս ունենք, որ Հայաստանը կմնա էկոլոգիապես մաքուր երկիր», - ասել է Գոհար Հունանյանը։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատել է, որ հանքի աշխատանքը չպետք է որևէ ազդեցություն ունենա հողի, ջրի և օդի մաքրության վրա։

1

«Ուրիշ տարբերակ չունենք։ Մենք խնդիր ենք դնում, որ վտանգը պետք է լինի զրո։ Ըստ պլանի՝ կան ամենշաբաթյա, ամենամսյա մոնիտորինգներ, սարի խոտը պետք է լաբորատոր հետազոտություն անցնի։ Փոշու աղբյուրը պետք է գտնել, և եթե խնդիրը չի վերացվում, հանքը լրիվ օրինական կերպով փակվում է», - ասել է վարչապետը։

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Ջերմուկ քաղաքի բնակիչների տներով շարունակվում է։ Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news