Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 23, 24News

Արմեն Ղևոնդյան

Բելառուսի էկոնոմիկայի նախարարությունում օգոստոսի 22-ին կայացել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղեւոնդյանի հանդիպումը Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյի (Дмитрий Крутой) հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան տնտեսական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցությանն առչվող արդի հարցերին ու հեռանկարներին։

Երկկողմ ապրանքաշրջանառության գրանցվող աճի համատեքստում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համապատասխան որոշումների իրականացմանը, ինչպես նաեւ գործընկերության ներուժի բացահայտմանը, այդ թվում նաեւ ԵՏՄ, ԱՊՀ եւ այլ բազմակողմ կառույցների շրջանակներում սահմանված գործիքակազմի առավել արդյունավետ կիրառմամբ։

Դեսպան Ղեւոնդյանն ու Դմիտրի Կրուտոյը քննարկեցին նաեւ ՏՏ եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության առավելությունները։

Երկու պետությունների պետական կառույցների եւ գործարար համայնքների մակարդակով երկխոսության աշխուժացման, ինչպես նաեւ փոխշահավետ առեւտրատնտեսական նախագծերի առաջմղման հեռանկարային եղանակների հստակեցման համատեքստում ընդգծվեց դեսպանության-նախարարության ձեւաչափում պարբերական հանդիպումների կարեւորությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news