Ոստիկանները բռնել են «Հայփոստ»-ից բջջային հեռախոս գողացած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Օգոստոսի 15-ին, օրը ցերեկով, ինչ-որ մեկը մտել էր Արցախի պողոտայում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ն և օգտվելով օպերատորի բացակայությունից` աշխատասեղանի վրայից գողացել էր նրա բջջային հեռախոսը: 

Նույն օրը կատարվածի վերաբերյալ ոստիկանության էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց:
Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրվեցին ընկերության սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին գողությունը: 
Կասկածյալի արտաքին նկարագիրը մոտավոր պարզ էր. անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան:

Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները պարզեցին որ նշված գողությունը կատարել է Նոր Խարբերդի 49-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 22-ին նա ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին և տվեց խոտովանական բացատրություն: 
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: