Կոռուպցիայի մասին հայտնած քաղաքացին կստանա կաշառքի 10%-ը․ Զելենսկու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է խորհրդարան ներկայացնել նախագիծ, որով յուրաքանչյուր ուկրաինացի կկարողանա մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարին: Եվ ոչ միայն մասնակցել, այլև վարձատրվել․ յուրաքանչյուր ոք, ով  կբացահայտի կոռումպացված պաշտոնյային, կստանա կաշառքի գումարի 10%-ը, հայտնում է  РБК — Украина-ն: Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան:

«նրանք, ովքեր կհայտնեն պետությանը զգալի վնաս հասցրած կոռուպցիայի մասշտաբային սխեմաների մասին, կպարգևատրվեն: Բացի այդ, պետությունը կերաշխավորի նրանց պաշտպանությունը և գաղտնիությունը», - ասել է Ռյաբոշապկան:

Այս օրենքը կներդրվի որպես Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի մի մաս: Զելենսկին ակնկալում է, որ ուկրաինացիները կաջակցեն օրենսդրական նախաձեռնությանը և այլևս թույլ չեն տա, որ կոռուպցիոներներն իրենց անպատժելի զգան: