Անվճար դասընթացներ՝ Արփինե Հովհաննիսյանից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 23, 24News

Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ինչպես հայտարարել էինք «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակեպությունը սկսում է անվճար կրթական ծրագրերի եւ վերապատրաստումների շարք։ Սեպտեմբերի երկրորդ կեսից մեր կազմակերպությունը՝ «Լույս հիմնադրամ»-ի հետ համատեղ ոչ իրավաբան երիտասարդների համար կկազմակերպի թեմատիկ կրթական դասընթացներ, որոնք ընդգրկելու են բազմազան ոլորտներ, այդ թվում՝ 

• Մտավոր սեփականություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ (ոլորտի մասնագետներին եւ հետաքրքրվողներին կծանոթացնենք իրավական վերջին զարգացումներին). 

• Մեդիա իրավունք, պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն՝ (լրագրողների համար եւ ոչ միայն). 

• Վարկային պարտավորություններ՝(ինչպես վարկ վերցնել, ինչի վրա ուշադրություն դարձնել, որպեսզի ձեր իրավունքները չխախտվեն) 

• Աշխատանքային հարաբերություններ 

• Եվ այլն 

Դասընթացները վարելու են «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը եւ հրավիրյալ առաջատար դասախոսներ՝ըստ թեմատիկ ոլոտների։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 5-ը  education.leac@gmail.com  էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական (CV) եւ կարճ (300-500 բառ) հիմնավորում, թե ինչու եք հետաքրքրված մեր կրթական ծրագրերով եւ կոնկրետ որ թեման է ձեր հետաքրքրությունների շրջանակում։ Միեւնույն ժամանակ կարող եք առաջարկել թեմաների շրջանակ, որոնց վերաբերյալ ձեր կարծիքով անհրաժեշտ է կազմակերպել դասընթացներ»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news