Մարզպետարանները կփակվե՞ն. իշխանությունը նման մտադրություն ունի․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

քաղաքական

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած  մեր աղբյուրը տեղեկացնում է, որ իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել տարածքային կառավարման այնպիսի ինստիտուտից, ինչպիսին մարզպետարաններ են:

Պատճառներից մեկն էլ մարզպետների ու «իմքայլական» համայնքապետերի միջեւ առաջացող կոնֆլիկտներն են:

Մարզպետներն ուրիշ գործ չունենալով՝ փորձում են ինքնահաստատվել համայնքապետերի հաշվին, որը, սակայն, հանդիպում է նրանց դիմադրությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում