ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ Բաքուն կփորձի օգտագործել «դաշնակիցներին»․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

քաղաքական

«ԵԱՀԿ մամուլի ծառայու­թյունն ադրբեջանական լրատ­վամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մոտ ժա­մանակներս սպասվող հան­դիպման մասին: Իհարկե, այլ մանրամասներ հայտնի չեն, ու ԵԱՀԿ-ն հայտնել է, որ հանդիպ­ման օրվա և վայրի մասին տեղե­կացնում են հանդիպումից մի քանի օր առաջ:

Այս նորությունն իր մեջ ինքնին որևէ ինտրիգ չի պարունակում, քանի որ հունիսին Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո հայտնի էր թե նոր հանդիպման պատրաս­տականության, թե նաև դրա անցկացման հավանական ժամանակահատվածի մասին՝ սեպտեմբերի վերջ, ՄԱԿ Գլխա­վոր ասամբլեայի շրջանակ, Նյու Յորք:

Այս իմաստով, մոտակա հան­դիպման մասին տարածված տեղեկությունն ինքնին, մեծ հաշվով, անսպասելի կամ նո­րություն չէ: Առավել կարևոր է հարցը, թե ինչ բովանդակու­թյուն է պարունակելու հնարա­վոր հանդիպումը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Հայաստանի առաջնորդի ունեցած պատմական ելույթից հետո, որը առաջացրել էր Բաքվի դժգոհությունը: Այն, որ Բաքուն դժգոհելու էր այդ ելույթից, կաս­կած չկար: Հարցն այն է, թե ելույթը ինչ արձագանք է առա­ջացրել միջազգային շրջանա­կում և համանախագահների մոտ:

Ահա այստեղ է առաջիկայում սպասվելիք հանդիպման գլխավոր ինտրիգը՝ համանախագահների պահվածքը Բաք­վի դժգոհության հանդեպ, որովհետև մինչ այժմ եռանախագահները որևէ կերպ չեն արձագանքել Ստեփանակերտի ելույթին: Ու թեև չկա թե բացասական, թե դրական ար­ձագանք, այդուհանդերձ, դիվանագիտական-քաղաքական պրակտիկայի տողատակերում այդ հանգամանքը՝ լռությունը, ինքնին դրական երանգ է պա­րունակում:

Խնդիրն այստեղ, իհարկե, զուտ արձագանքը չէ, կամ ար­ձագանքի այն համատեքստը չէ, թե ինչ հավանության է ար­ժանանում Հայաստանի վար­չապետի ելույթը և բարձրաձայնված նոր մոտեցումները, կամ արժանանո՞ւմ է հավանու­թյան, թե ոչ: Խնդիրն այն է, թե ինչ աշխատանքային միջավայր է ձևավորել այդ ելույթը Հայաստանի համար:

Ահա այդ իմաստով, Բաքվի դժգոհությունների նկատմամբ համանախագահների, ընդհա­նուր առմամբ, լուռ դիրքորոշու­մը վկայում է, որ նրանք առն­վազն բաց են Հայաստանի հետ աշխատանքի համար` Ստեփանակերտում բարձրաձայնված մոտեցումների առումով: Եվ այստեղ թերևս անհրաժեշտ է հիշել, թե այդ ելույթը ինչ ար­տաքին շրջանակներում արժա­նացավ, այսպես ասած, դժգոհ ընդունելության` իհարկե Բաքվից բացի:

Հայաստանի վարչապետի ելույթը անթաքույց դժգոհության արժանացավ ռուսական որոշակի մեդիա-փորձագիտական շրջանակներում: Դա նշա­նակում է, որ արտգործնախարարների մոտակա հանդիպ­մանն ընդառաջ Բաքուն փոր­ձելու է օգտագործել «դաշնա­կիցներին» Հայաստանի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար, որը ամենևին պարտադիր չէ, որ ներառի հենց արցախյան գործընթացը»,-գրում է թերթը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news