Դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել է ԿԳՄՍ փոխնախարարը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

«Շուրջ 2 ամիս ընթացող հանրակրթական դպրոցնե­րի տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են: Դասընթացներն ավարտած հա­վակնորդներն ամեն տարի մի քանի անգամ հնարավորություն են ունենում մասնակցելու այդ քննություններին, որ կարողա­նան մասնակցել տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներին: 

Այս տարի հավաստագրե­րի համար քննությունները մեկ անգամ են կազմա­կերպվել և հետաքրքիր ընթացք են ունեցել՝ բո­լոր քննություններին անխտիր մասնակցել են կրթության փոխնախարար Լուսինե Առաքելյանը և ԿԳԱՄ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը: 

Նախկինում նախարարության ղեկա­վար կազմը չէր մասնակցում քննություններին, դրանք շարքային միջոցառում էին համարվում: Մենք կփորձենք առաջիկայում պարզել, թե ովքեր են հավաստագիր ստացել այս տարի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news