«Գազպրոմ Արմենիա» տեղեկացնում է գազամատակարարման դադարեցումներին մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 24, 24News

գազ_

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն  կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Տարոն  1, 2, 3, 4» թաղամասերի  և Սարի թաղի  բազմաբնակարան շենքերի, առանձնատների, կենցաղային և արտադրական  սպառում ունեցող  կազմակերպությունների, ինչպես նաև Դարպաս գյուղի և «Բեսառաս» ՍՊԸ-ին  պատկանող ԱԳԼՃԿ-ի  գազամատակարարումը:

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում  են պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: