Ամենահրաշագործ «մթերքը» շոուն է. մեկ անգամ «ուտում ես» և 1,5 տարի մոռանում սնվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

քաղաքական

Ամենահրաշագործ «մթերքը» շոուն է. մեկ անգամ «ուտում ես» եւ 1,5 տարի մոռանում սնվելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեզ խաբել են...

Պարզվում է՝ դպրոցից սկսած՝ մեզ խաբել են, խաբել են անխնա եւ անընդմեջ...

Խաբել են՝ սովորեցնելով, թե ամենակալորիական մթերքները կենդանական ճարպեր եւ բուսական յուղեր պարունակող ուտեստներն են, արեւածաղիկն ու ընկուզեղենը...

Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ...

Մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք» կա. դա շոուն է...

Մեկ անգամ «ուտում ես» եւ առնվազն մեկուկես տարի մոռանում սնվելու մասին...

Է հա, բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news