Ամարասի դաշտում դիակ է հայտնաբերվել. նախնական տեղեկություններով մահացել է ցուլի հարվածից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

Օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ «Ամարաս» կոչվող վարչական տարածքի դաշտում կա տղամարդու դիակ:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, ԱՀ քննչական կոմիտեի քննիչը պարզել է, որ նույն oրը ժամը 09:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 39-ամյա Է. Մ-ն «Ամարաս» վարչական տարածքում տեղակայված առկա անասնաֆերմայի հարակից դաշտում հայտնաբերել է Մարտունու շրջանի բնակիչ,39-ամյա Ս. Թ-ի դիակը:

Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է մարմնական վնասվածքներ:

Նախնական տեղեկություններով Ս.Թ-ն մահացել է ցուլի հարվածելու պատճառով։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: