Արցախի ՊԲ զինծառայողը հոսպիտալից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներից մեկը չի ցանկացել հոսպիտալից վերադառնալ ծառայության և ածելիով անդամախեղում է կատարել: Այդ մասին 24News-ը տեղեկացավ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Զինվորական հոսպիտալում ստացիոնար բուժում ստանալու ընթացքում զինծառայողը տեղեկացել է, որ հոսպիտալից դուրս գրվելուց հետո պետք է վերադառնա զորամաս և շարունակի ծառայությունը։

Ըստ մեղադրանքի՝ այդ տեղեկությունը ստանալուց հետո զինվորականը հիվանդասենյակի լվացարանում կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: 

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
 
Գործը երեկ՝ օգոստոսի 23-ին, ուղարկվել է դատարան։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news