Այսօր Բեկորի մահվան տարելիցն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1

Այսօր Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի մահվան տարելիցի օրն է։ 1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ նրա համար։

Բեկորը ծնվել է 1959թ. հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Ամուսնացել է 1985 թվականին, ունեցել երեք որդի։ Աշոտ Ղուլյանը Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Խոջալու, Քարինտակ, Լաչին և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին:

1992 թվականին Շուշիի ազատագրման ժամանակ նրա վաշտն առաջինը մտավ Շուշի: Մարտական անունն Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել» (11 անգամ վիրավորվել է), անվանել են Բեկոր։