ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը չի հեռանա ակումբից, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Նեյմարը ՊՍԺ-ից չհեռանաու որոշում է ընդունել, երբ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը համաձայնվել է առաջիկայում նոր՝ ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր կնքել 27-ամյա հարձակվողի հետ:
Կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալն» արդեն դադարեցրել են բանակցությունները ՊՍԺ-ի հետ:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին: Բրազիլացի հարձակվողի տեղափոխության դիմաց ֆրանսիական ակումբը վճարել է 222 միլիոն եվրո: