Տուսկը G7-ում Ռուսաստանին առաջարկում է փոխարինել Ուկրաինայով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1

Ֆրանսիական Բիարից քաղաքում, որտեղ այսօր մեկնարկում է  «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ համաձայն չէ Ռուսաստանին G7-ի կազմ վերադարձնելու առաջարկի հետ և կոչ արել մտածել հաջորդ հանդիպմանն Ուկրաինային որպես հյուր հրավիրելու մասին։

Տուսկը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը չէր բացառել Ռուսաստանի վերադարձը G7-ի կազմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Սպասվում է, որ Թրամփն այս հարցը կբարձրացնի Բիարիցում գագաթնաժողովում: