Թալանել են ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի Porsche Cayenne-ը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 23-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Արամ Ղ-ն և հայտնել, որ օգոստոսի 22-ի ժամը 22։30-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 09։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 13 PN 003 համարանիշի ավտոմեքենայի առջև լուսարձակները գողացել են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: