Նոյեմբերյանի ոստիկանները պետական, հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

.

Օգոստոսի 23-ին ոստիկանության Նոյեմբերյանի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, բացահայտել են Ոսկեվան բնակավայրի 50-ամյա բնակչի կողմից հունվար-փետրվար ամիսներին կատարած չարագործությունը:

Վերջինս հարակից հանդամասից առանց թույլտվության, ապամոնտաժելով ցինկապատ խողովակները, տեղափոխել է իր տան բակ: 50-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: