ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Առողջապահության նախարարությունը շարունակում է տվյալներ ներկայացնել Մալաթիայում տեղի ունեցած հրդեհից տուժած քաղաքացիների մասին: ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։
Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս սստանում են համապատասխան բժշկական օգնություն»: