Մալաթիայում հրդեհի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1

Առողջապահության նախարարությունը շարունակում է տվյալներ ներկայացնել Մալաթիայում տեղի ունեցած հրդեհից տուժած քաղաքացիների մասին: ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։

Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս սստանում են համապատասխան բժշկական օգնություն»: