Օլիգարխիան՝ դրսից սնուցվելով, վիժեցնում է համահայկական ներուժի գաղափարը. Հակոբ Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Մենք, որպես պետություն, համահայկականության ռեսուրսի օգտագործման այլընտրանք չունենք մեր մրցունակության և կենսունակության տեսանկյունից։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը վստահ է, որ վարչապետի ստեփանակերտյան ելույթը դրան գնալու փորձ էր, բայց տեսնում ենք, որ ընդամենը շաբաթներ անց մեր հանրային օրակարգում այդպիսի հարց չկա։ Այս մասին նա խոսել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ելույթում։

Իսկ կկարողանա՞ Փաշինյանն անել ավելին, քան, օրինակ, կարողացավ անել համահայկական միասնականության ռեսուրսը ի մի բերող «Հայկական աշխարհի» գաղափարն առաջ բերած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի բարեփոխման ծրագրերին վարչապետության տարիներին ակտիվորեն խանգարում էր օլիգարխիան։ 
«Դա բազմաթիվ  խնդիրներից և հանգամանքերից է կախված, որովհետև հայությունն էլ շատ բազմաշերտ երևույթ է, և դա չունի միայն վարդագույն կողմեր։  Այնպես չէ, որ բոլորը պատրաստակամ սպասում են՝ անմիջապես մեկը լինի, որ համախմբվեն ու վազեն Հայաստանի ու հայության խնդիրները լուծելու»,- ասել է Բադալյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։