Հրդեհի հետևանքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 տուժած

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

Հրդեհի հետևանքով մինչ այս պահը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել  7 տուժած, որոնցից 6-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել։ Բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացին նոր է տեղափոխվել հիվանդանոց։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նաև նշել է, որ 2 տուժած դեռևս գտնվում են Հանրապետական հիվանդանոցի թունաբանական բաժանմունքում։ Նրանց առողջական վիճակի մասին կհաղորդվի լրացուցիչ։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում: