«Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան» անվանակարգում մրցանակը շնորհվեց ԵՊԲՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

.

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվս մեկ ձեռքբերում ունենք՝ Դելիում «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան» անվանակարգում մրցանակը շնորհվեց ԵՊԲՀ-ին!!!

2019 թվականի օգոստոսի 24-ին Դելիում կայացավ «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությունը։ Հանդիսավոր միջոցառմանը «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան» հնդիկ ուսանողների համար անվանակարգում մրցանակը շնորհվեց Երևանի պետական բժշկական համալսարանին։ Մրցանակը համալսարանի միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին և Հնդկաստանում ԵՊԲՀ-ի շրջանավարտների միության նախագահ Դալջետ Սինգ Չաուհանին հանձնեց հանրաճանաչ դերասան Ջեկի Շրոֆֆը»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news