Իշխանության ներկայացուցիչները Ծաղկաձորում փակ քննարկում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

.

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ինստագրամի իր էջում Արթուր Վանեցյանի եւ Դավիթ Տոնաոյանի հետ լուսանկար է հրապարակել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաների Ծաղկաձորում անցկացված քննարկումից:

«Աշխատանքային շաբաթ»-ը գրառումով լուսանկար է հրապարակել, նաև ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

.

«Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Կառավարությունն այսօր ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը:

«Ուզում եմ խոսել մեր կայացրած որոշումներից մեկի մասին. երբ մտածում էինք, թե ինչ կարգախոսով մենք պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին: Ի վերջո, ընդունեցինք, որ որ Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջիկա տարիների կարգախոսը պետք է լինի հետեւյալը՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը»,-ասել է նա:

Նշենք, որ այսօր՝«Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր ոչ ֆորմալ պայմաններում քննարկվել է ՀՀ ռազմավարական տեսլականը: