ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում էր ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած մեքենա։
Օգոստոսի 24-ին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
«Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է»,-ասված է ՃՈ հաղորդագրության մեջ։