Նոյեմբերյանի սուպերմարկետից դրամապանակ գողացած թոշակառու կինը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

.

Օգոստոսի 23-ին ՊՊԾ դասակի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ օգոստոսի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում, մի թոշակառու Նոյեմբերյանի սուպերմարկետի մանկական հագուստի բաժնի դարակի վրայից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 44.900 դրամ:

Թոշակառու կինը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: