Ավտովթար` Սեբաստիա փողոցում. կան տուժածներ և 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

.

Օգոստոսի 24-ին, ժամը 09:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում` «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ` կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C200» (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) և «Mercedes C200» (վարորդ՝ Արտյոմ Ա., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է: Ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորի դին դուրս է բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով, իսկ փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ավտոմեքենաներից մեկի գազի բալոնի փականը և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Վարդան Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Արտյոմ Ա.-ինը` բավարար: