Նավս է․ կատակով եմ ասում, բայց միտում կարող է լինել, 3 քրգործ կա․ Ցոլակյանը՝ հրդեհի մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

«Հրդեհները ոչ թե շատացել են, այլ աննախադեպ շատացել են։ Վերջերս մի տվյալ հրապարակվեց, որ 6 տարվա հրդեհների քանակը ավելի քիչ է եղել, քան մենակ էս տարվա հրդեհներինը միասին վերցրած»,-այդ մասին 24News-ի եթերում ասել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հաճախակի տեղի ունեցող հրդեհներին։

Նախարարը նշել է, որ թեև հրդեհների թվի աճը կապվում է գլոբալ տաքացման հետ, սակայն չի բացառվում նաև մարդկային գործոնը։

«Մեկ-մեկ ժոովրդական խոսք կա, ասում են՝ նաֆս է։ Ես կատակով եմ ասում, բայց միտում կարող է լինել․ մենք ունենք այդպիսի փաստեր, որ եղել են դեպքեր, և 3 քրեական գործեր կան։ Մի բան կարող եմ հաստատ ասել, որ բոլոր հրդեհների մեջ ես տեսնում եմ 90 տոկոսից ավելի մարդկային ֆակտոր»,-ասել է նախարարը։

Անդրադառնալով «Մալաթիա մոլի» հրդեհին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ դեռ չի կարող գնահատական տալ, թե ինչից է բռնկվել, ապա հավելել է, որ այս պահին հետաքննություն է, դրանից հետո միայն կարելի է խոսել պատճառների մասին։

Նշենք, որ ԶԼՄ-ները ԱԻ նախարարի հետ զրուցել են Գյումրիում։ Ֆելիքս Ցոլակյանը ևս մասնակցում է Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news