ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Երեկ՝ օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող մարզադպրոցի շենքի տարածքում վիճաբանություն է տեղի ունենում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Ճոճկան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Ասքանազ Ասլանյանին և Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Գևորգյանին։
Նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ պարզվել է, որ ավտոմեքենաների կայքարշակման պատճառով վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ էլ ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Լրագրողի տեղեկություններով՝ մասնակիցներից Ա. Ասլանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: