Ամուլսարի հարցով որոշում լիներ, վարչապետը Ջերմուկի տներով չէր ընկնի․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

«Իշխող կուսակցությունը ժամավաճառությամբ չի զբաղվում․ եթե Ամուլսարի հարցով որոշում լիներ, ապա այն գործողությունները, որոնք տեղի են ունենում, չէին լինի»,- 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե իրենց քննադատներն ասում են՝ որոշումն իրականում վաղուց կայացված է։

«Այսինքն, մենք որոշել ենք, բայց վարչապետը ընկնում է Ջերմուկում տարբեր բնակարաններով ու հանձնարարությու՞ն է տալիս։ Խնդրում եմ իրենց չափանիշներով մեզ չդատել»,-հորդորեց նա։

Դիտարկմանը, թե մեկ այլ քննադատություն էլ կա՝ վարչապետը գնացել էր Ջերմուկ մարդկանց համոզելու, թե հանքի շահագործումն անվնասն է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դա վարչապետի համոզմունքը չէ, այսօր գոյություն ունեցող տեղեկությունն է, այլ տեղեկություն այս պահին չունենք»։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news