Վրաստանում վրաց-ռուսական սահմանից ոչ հեռու ձյուն է տեղացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Կազբեգիում (Մցխեթի-Մթիանեթի տարածաշրջան)՝ վրաց-ռուսական սահմանից ոչ հեռու, օգոստոսին ձյուն Է տեղացել: Այդ մասին գրել Է ֆեյսբուքյան օգտատեր Նիկա Գոմիաշվիլին: Նա նաեւ հրապարակել Է տեսանյութ, որտեղ երեւում են ձնածածկ լեռները:

«Ձմեռը եկավ օգոստոսին՝ 25.08.2019»,- գրել Է Գոմիաշվիլին: Թբիլիսիից մինչեւ Կազբեգի ավելի քան 153 կիլոմետր Է: