«Երբ մարդը գանձ է գտնում, թաքցնում է հողի մեջ»․ Փաշինյանի՝ կալավանցի խորհրդականի գրառումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Իմ նպատակը պայքարը չի եղել, այլ մեկ քայլ առաջ լինելը։ Հանքեր, ՀԷԿ-եր, անտառահատումներ. սրանք բոլորը մեծ վտանգ էին գյուղի համար, բայց հաղթեցինք։ Օլիգարխիայի դեմ պայքարում էլ հաջողեցինք (չնայած էն վախտ «Ֆեյսբուք» չէին մտնում, թե չէ.․.) և միայն այն պատճառով, որ մեկ քայլ առաջ էինք, միասնական ու անկանխատեսելի։

Մեր գյուղերում ասում են, որ եթե խոզը մտավ բախչեն ու բերքի համն առավ, էլ ոչ մի չափառ չի փրկի։ Սա ասֆալտի քաղաքականություն չի, այլ իրական կյանք։ Մեր գյուղերը պիտի արագ զարգացնենք (չափառենք), քանի դեռ ուշ չի։

Հ.Գ․ Երբ մարդը գանձ է գտնում, այն թաքցնում է հողի մեջ։ Հիմնականում չի կարողանում վայելել, բայց իրեն հարուստ է զգում ու դրա մասին գիտի միայն ինքը։ Սա մարդու հոգեբանությունն է»։