Գետափ-Մարտունի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, վարորդն ու 2 ուղևորները մահացել են

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

 

վթար

Օգոստոսի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմանում, Գետափ-Մարտունի 18-րդ կմ-ին «Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 43-ամյա վարորդ Հակոբ Կարապտյանը և երկու ուղևորները՝ 41-ամյա Անի Եղիազարյանը, 18-ամյա Սյուզի Կարապետյանը տեղում մահացել են, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։