Սեպտեմբեր-հոկտեմբերին կնշանակվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

«Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագիծը վերջնականացման փուլում է, առաջիկայում կդրվի հանրային քննարկման»,-այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նախարարի՝ առաջին քայլը ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է, մասնավորապես, հակակոռուպցիոն անկախ մարմնի, որը զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ ու քննությամբ: Նախատեսվում է նաև գլխավոր դատախազության կազմում համապատասխան մարմնի՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում:

Վերջիններս զբաղվելու են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ:

«Նախատեսում ենք, որ այս դատարանը կարող է ունենալ քաղաքացաիրավական մասնագիտացում և քննի ապօրինի գույքի բռնագանձման գործերը», - ասաց Բադասյանը: 

Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Բադասյանն ասաց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կնշանակվեն հանձնաժողովի անդամները ու հանձնաժողովը կսկսի գործել: Հանձաժողովի լիազորությունները ևս կընդլայնվեն:

Նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: 

«Այս պահին գոյություն ունեցող իրավապահ համակարգում քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների շարքը, կազմը և լիազորությունների ծավալն ամբողջությամբ վերանայվելու է: Կոմիտեի ստեղծմամբ՝ քրեական օրենսգրքում սահմաննելու ենք այն բոլոր հանցագործությունների ցանկը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն», - հավելելեց նա:

Բադասյանն ընդգծեց, որ կընդլայվեն նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կրթական ոլորտում:

«Ավագ դպրոցներում և համալսարաններում հակակոռուպցիոն կրթության մասին առարկաներ են նախատեսված», - ընդգծեց նախարարը: