Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակն է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակն է լինելու։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Վերջին 10 օրվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի շրջան, ինչն անհանգստացրել է Թուրքիային, մանավանդ որ օրեր առաջ Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: Թուրքիայի նախագահն Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների թեմայով ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ և հայտնել, որ կառավարական ուժերի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը։