Քաղաքացու գրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ, մեջը՝ ապակյա գլանակ՝ կանեփանման զանգվածով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ իրականացված միջացառումներով Արարատի մարզի Այգեստան գյուղի տներից մեկից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, օգոստոսի 23-ին ոստիկանություն բերման ենթարկեցին նույն գյուղի 38-ամյա մի բնակիչ:

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ՝ ապակյա գլանակ՝ լցված կանեփանման չորացված զանգվածով:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահել է իր օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: