«Լիվերպուլից» կրած պարտությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչը գովել է Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

«Լիվերպուլից» կրած պարտությունից հետո Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի խաղի մասին և անդրադարձել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին։

«Լուկաս Տորեյրան, Ալեքսանդր Լակազետը ու Մխիթարյանը լավ փոխարինման մտան և ազդեցություն ունեցան խաղի վրա:Կարծում եմ՝  լավ խաղ անցկացրին նաև Գենդուզին ու Պեպեն։ Մենք պետք է հնարավորինս իրատես լինենք և վստահ լինենք մեր ուժերին ամեն մարզումից կամ խաղից առաջ»,- ասել է Էմերին։