Գարեգին Բ-ն ընդունել է հայրենիք ուխտի եկած ՍԴՀԿ-ի «Սարգիս Տխրունի» միության անդամներին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1
Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կաթողիկոսն օգոստոսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության 35 անդամների, որոնք ուխտավորաբար եկել են այցելելու Հայաստան և Արցախ:

1

«Ընդգծեցինք, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում՝ ճանաչելու այն բոլոր արժեքներն ու սրբությունները, որոնք կերտել է մեր ազգը, որոնցով ներշնչվել է ժողովուրդը` հավելելով, որ դրանց պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման պատասխանատվությունը դրված է յուրաքանչյուր հայորդու վրա»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

1