Ուզբեկստանի քաղաքացին Նալբանդյան փողոցում վերցրել է ՀՀ քաղաքացու հեռախոսը և հեռացել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

 

ոստիկանություն

Օգոստոսի 25-ին՝ ժամը 07։38-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 37-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 07։30-ին, Նալբանդյան փողոցում Ուզբեկստանի Հանրապետության 28-ամյա քաղաքացին, իրացնելով ենթադրյալ իրավունքները, վերցրել է իր «Այֆոն 6Ս» բջջային հեռախոսը և հեռացել: 

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է վերջինիս և ներկայացրել ոստիկանության բաժին: 

Նախապատրաստվում են նյութեր: