Գնդեվազ գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել. մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

.

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019թ. օգոստոսի 25-ին 57-ամյա տղամարդը ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ մի խումբ անձինք Գնդեվազ գյուղում ծեծի են ենթարկել իրեն:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է , որ 2019 թ. օգօստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 57-ամյա տղամարդը դիտողություն է արել Գնդեվազ գյուղի կենտրոնական հրապարակում «Ամուլսարն առանց հանքի» բարձր ձայնով վանկարկումներ անող մի խումբ անձանց:

Նրանցից մեկը՝ Կեչուտի 24-ամյա բնակիչը, ցավագին ընդունելով դիտողությունը, խուլիգանական մղումներով, մի քանի այլ երիտասարդների հետ ծեծի է ենթարկել նրան, ինչպես նաև հնչեցրել հայհոյանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Որոշում է կայացվել միջադեպի մասնակիցներից ևս մեկին՝ 22-ամյա երիտասարդին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news