Գեղարքունիքում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Grandis-ը. 5 վիրավորներից 3-ը երեխա են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

.

Օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում բախվել են Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Գ.-ի վարած Mercedes մակնիշի 89 AG 889 համարանիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Արման Ս.-ի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 QF 226 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, իսկ Mitsubishi Grandis-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Էլեն Պ.-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ Mercedes-ի վարորդ Արմեն Գ.-ն տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց Արմեն Գ.-ն Սևանի հիվանդանոցից իր կամքով դուրս գրվելուց հետո, վերադարձել է Երևան և բուժօգնության նպատակով դիմել է Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Իսկ նրա մյուս ուղևորներ, 6-ամյա Ռոման Ս.-ն, 8-ամյա Բեատրիսա Ս.-ն և 2-ամյա Ավրորա Ս.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: