Կառավարությունը մտադիր է թույլ տալ հողի բերրի շերտի վաճառքը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

բերրի

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոխել Հողային օրենսգիրքը և թույլատրել հողի բերրի շերտի վաճառքը… Գործող օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է»:

Կառավարությունն առաջարկում է այս կետը վերախմբագրել այսպես. «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքը թույլատրվում է Կառավարության որոշմամբ»:

Թե ում է պատրաստվում վաճառել Հայաստանի կառավարությունը հողի բերրի շերտը, հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: