Սյունիքի մարզում 42-ամյա վարորդը «Chevrolet»-ով գլորվել է ձորն ու բախվել քարերին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

Օգոստոսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմանում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Էվելինա Ա-ն իր վարած Chevrolet TrailBlazer մակնիշի 36 AX 206 համարանիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մի քանի մետր գլորվելով՝ բախվել է հսկայական քարերին և կողաշրջվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Վթարի հետևանքով վարորդ Էվելինա Ա-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 42-ամյա Արման Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վեիամբարձ կռունկով տեղափոխվել է անվտանգ վայր։

1