Գողության փորձ՝ Երևանի Մարգարյան փողոցի մթերային խանութներից մեկից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Օգոստոսի 25-ին, ժամը 03.40-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարգարյան փողոցի մի բնակչուհի և հայտնել է, որ իրենց շենքի դիմացի մթերային խանութի ապակին կոտրում են: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոտայքի մարզի 18-ամյա բնակիչը կոտրել է Մարգարյան փողոցի 22 հասցեում գործող մթերային խանութի ապակին և փորձել գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում գործն ավարտին հասցնել չի կարողացել:

18-ամյա երիտասարդը, ժամը 05.30-ին, 16-րդ թաղամասում հայտնաբերվեց և գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա տվել խոստովանական բացատրություն:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: