Վայոց ձորում վթարից տուժած աղջիկը գիտակցության է եկել, նկատվում է դրական տեղաշարժ․ ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

բակո

Վայոց ձորում վթարի հետեւանքով տուժած 15–ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը․

«Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել էր ձորում։

Վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Տուժածներից 15-ամյա աղջիկը ավելի ուշ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ առկա է թոքերի սալջարդ, որովայնի սալջարդ, կոնքի ողերի կոտրվածքներ։ Աղջիկն արդեն գիտակցության է եկել, նկատվում է դրական տեղաշարժ»,–գրել Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news