ՌԴ զբոսաշրջիկների 10 տոկոսն ամառային հանգիստը նախընտրել է անցկացնել Հայաստանում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ՌԴ

«Известия»-ն, հղում անելով «OneTwoTrip» ճանապարհորդական կազմակերպությանը, գրում է, որ Ռուսաստանի քաղաքացիները 2019-ի ամռանն ամենից հաճախ նախընտրել են հանգիստն անցկացնել Հայաստանում: Ամրագրվել է տոմսերի 10 տոկոսը: 2-րդ տեղում Իտալիան է՝ 7,9 տոկոս։ Լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիան՝ 6,3 տոկոս:

Դեպի Թուրքիա ուղղությամբ ամրագրվել է տոմսերի 6,2 տոկոսը: ՌԴ քաղաքացիների կողմից նախընտրած երկրների թվում են նաև Հունաստանը, Ֆրանսիան և Չեխիան: